Ներքին 2 տարի առաջ - 16:20 12-03-2024

Եթե մենք ենք պրոբլեմը, թողնենք, «ռադներս քաշենք», ժողովուրդն էլ պրծնի, մենք էլ, բայց մենք չենք խնդիրը

Մի շրջան է, երբ ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ի՞նչն ենք սխալ անում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, որևէ վատ բա՞ն ենք արել, որևէ դաշնակցային պարտավորությո՞ւն չենք կատարել, որևէ մարդկային սխա՞լ ենք գործել, որևէ քաղաքակա՞ն սխալ ենք գործել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք Կառավարության ու իշխանության մասին «մոնստրային» պատկերացումներ ունեք, որ փող են ուտում, կամ այլ բան են անում։ Եվ դա նորմալ է։ Բայց մենք էլ ենք հարց տալիս, ասում ենք՝ այս ի՞նչ եղավ, ինչո՞ւ այսպես եղավ, այսպե՞ս պետք է լիներ։ Այն ինչ եղավ ոչ մի կերպ չի բռնում նրան, ինչ խոսել ու պայմանավորվել ենք։ Երևի մենք ենք սխալ անում։ Մենք ենք սխալ անում, որ, օրինակ, Արշակ Կարապետյանի նման Ռուսաստանում շատ մեծ կապեր ունեցող մարդուն չենք նշանակում պաշտպանության նախարար կամ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, մենք «խակ մարդիկ ենք, ո՞նց կարող ենք այսպես վարվել, այսպես անպատասխանատու լինել, պետք է գնալ ու ևս մի հավատարմության երդում տալ մեր հարաբերությունններին՝ հանուն մեր երկրի, մեր պետության, ժողովրդի, ապագայի․․․։ Է՞լ ինչ է պետք անել։ Հրաժարակա՞ն է պետք, տալի՛ս ենք», - նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ թե իրենք են պատճառը, որ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները վատանում են, քանի որ իրենք սխալ հոդվածով են դիմել ՀԱՊԿ-ին, վարչապետը նշեց, որ խնդիրն իրենք չեն։

«Մենք խորհրդարանում, պարզ է, ասում ենք՝ այդպիսի բան չկա, հետո դողալով գալիս էինք թղթերը բացում, մտածում գուցե իսկապե՞ս տենց բան ենք արել։ Բա ի՞նչն է պրոբեմը, կարո՞ղ է մենք ենք պրոբլեմը անձնապես։ Եթե մենք ենք պրոբլեմը, թողնենք, «ռադներս քաշենք», ժողովուրդն էլ պրծնի, մենք էլ։ Բայց հետո 2018 թվականի գրագրություններն ենք կարդում ու տեսնում՝ մենք չենք խնդիրը», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրենք այսօր էլ չգիտեն՝ ինչ անել, որպեսզի ՀԱՊԿ-ը ցույց տա, թե ՀՀ-ին իրենց խոստացած «կարմիր գիծը» որտեղով է անցնում․ «Ես չեմ կարծում, թե մեր դրած հարցի մեջ որևէ աշխարհաքաղաքական դավադրութուն կա։ Պարզ հարց ենք տալիս, ասում ենք՝ հարգելինե՛րս, ասեք՝ ո՞րն է ձեր պատասխանատվության գոտին, մենք որտե՞ղ կարող ենք ձեզ վրա հույս դնել, ցույց տվեք այդ տարածքը։ Եվ պատասխան չենք ստանում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»