Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:25 04-08-2025

Ես հասկացա մեր պրոբլեմը․ եթե իշխանություն ես, ձև չկա, դու չես կարա հայ լինես, դու կամ թուրք ես, կամ ռուս

«Պարեկային ոստիկանությունը որ մարզ մտնում էր, բոլոր մարզպետները զանգում, ասում էին՝ գյուղ տեղ ա, ավտոների վրա համար-բան չեն դնում, վարորդական իրավունք չունեն, կլինի՞, որ ավտոները ԱՊՊԱ չունենան։ Ապշում էի, թե էս ի՞նչ ֆենոմեն է։ Շատ պարզ բան է՝ էդ գյուղը մարդու համար հայրենիք ա, պետությունը չի»,- «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այ, որ Երևան գնալիս կլինեն, ավտոները կլվանան, ԱՊՊԱ-ն կլինի, համարը կլինի, բայց երբ պարեկային ծառայությունը գալիս ա, մարդու ռեակցիան էն ա, որ թուրքերն եկան, պետք ա մի կերպ բդեշխին խնդրել, որ սուլթանին զանգի։ Եվ ես հասկացա, թե ինչու երբ իշխանություններին չեն սիրում, կամ ասում են թուրք, կամ ռուս։ Իշխանությունը պետության հատկանիշ ա, և եթե իշխանություն ես, ձև չկա, դու չես կարա հայ լինես, դու կամ թուրք ես, կամ ռուս, էս ա մեր պրոբլեմը։ Ես ասում եմ՝ ո՛չ, հայն է այլևս իշխանություն, ՀՀ քաղաքացին է իշխանություն, որովհետև սա երկիր է, սա պետություն է»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով