Ներքին 2 տարի առաջ - 15:10 08-03-2024

Ասեղ չեմ կորցրել, որդի եմ կորցրել․ դիրքում սպանված զինվորի մայրը արդար քննություն է պահանջում

Սիսիանի զորամասի մարտական դիրքում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մանուկյանի սպանությունից շուրջ 2 տարի է անցել, սակայն, դեպքը չի բացահայտվել։

Սպանված զինծառայողի հարազատները Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին, որ մարտի 1-ին դատական նիստ է նշանակվել, սակայն, վկաների չկներկայանալու պատճառով հետաձգվել է։

«Ամուսինս ու մեծ որդիս գնացել էին Գորիս, որ դատին մասնակցեին, բայց վկաները չեն ներկայացել, դատը հետաձգվել է ապրիլի 17-ին։ Ասում են՝ զինվորները իրենց ցուցմունքրեը փոխել են, նշել են, որ դիրքի ավագն է մեղավոր։ Մենք արդարություն ենք ուզում, բա չիմանանք՝ ինչու այդպես պատահեց, քանի անգամ էլ պետք լինի՝ պետք է գնանք Գորիս, որ արդարության հասնենք։ Ասեղ չեմ կորցրել, որդի եմ կորցրել»,- մեզ հետ զրույցում ասաց սպանված զինծառայող Արսեն Մանուկյանի մայրը՝ տիկին Անահիտը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանված զինծառայողի մորը հայտնել են, որ դիրքի ավագը Արսենին ճնշել է, ոտքով հարվածել է կրծքավանդակին։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Արսեն Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, հայտնաբերվել էր 2022 թվականի հուլիսի 14-ին մարտական դիրքում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի