Ներքին 2 տարի առաջ - 10:05 08-03-2024

Մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր. ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։
«Սիրելի կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։

Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը։

Մենք դեռ շատ անելիքներ ունենք այս նպատակին հասնելու համար և այդ ճանապարհին հաջողելու գրավականը ձեր անփոխարինելի ուժ ու ոգևորություն տվող աջակցությունն է։

Սրտանց ցանկանում ու մաղթում եմ ձեզ, որպեսզի առավելագույնս ակտիվ լինեք մեր երկրի հանրային, պետական, մշակութային ու տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում։ Դրսևորեք ձեր տաղանդն ու ունակությունները մեր առօրյան, հասարակական կյանքը դարձնելով ավելի գունեղ, հանդուրժող ու մոտիվացնող։

Սիրելի կանայք, այս գարնանային տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ և մաղթում ձեզ անձնական երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր ու շարունակական հաջողություններ»,-նշված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում