Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 07-04-2025

Կանացի երջանկություն, սեր, հեզություն․ մաղթանքներ՝ ապրիլի 7-ի առթիվ

Այսօր ապրիլի 7-ն է՝ Մայրության, գեղեցկության և սիրո օրը: Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ կմաղթեք ապրիլի 7-ի առթիվ»։

Հարցվածների մեծ մասը կանանց ու աղջիկներին մաղթեցին առողջություն, երջանկություն և սեր։

«Թող առողջ լինեն, լավ լինեն, մեզնից էլ անպակաս լինեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ մաղթեց այն ամենն, ինչից կանայք կերջանկանան։ «Սեր, երջանկություն կանանց։ Արև, ծաղիկ, այն ամենը, ինչից կինը, մայրը, աղջիկը ուրախանում է»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ խաղաղություն մաղթեց կանանց։ «Խաղաղություն, երջանկություն և մի քիչ խելք մեր ղեկավարներին»,- նշեց նա։

«Կմաղթեմ կանացի երջանկություն, Աստվածամոր նմանությամբ հեզություն և միշտ ամուր իրենց տղամարդկանց կողքին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում