Մամուլ 2 տարի առաջ - 08:11 07-03-2024

Հայկ Սարգսյանի նախագծի կիրառումը հարթ չի ընթանում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած փոփոխության կիրառումը, որով 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են գումար վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, չծառայել կամ քիչ ծառայել ու զինգրքույկ ստանալ, այնքան էլ հարթ չի ընթանում։

Պարզվում է՝ բանկերն իրենց կանոնակարգի համաձայն, մեծ գումարներ՝ 15 մլն դրամ Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին փոխանցելու համար այդ գումարի օրինականության հիմքերն են պահանջում: Սա բանկերում ընդունված պրակտիկա է` ուղղված փողերի լվացման գործընթացը կանխելուն։ Սակայն այս պահանջը որոշ խնդիրներ է առաջացրել արտերկրում ապրող մեր հայրենակիցների շրջանում, որոնք մտադիր են վերադառնալ Հայաստան, 15 մլն դրամ վճարել բյուջե ու զինգրքույկ ստանալ։ Նրանք ասում են, որ տարիներ շարունակ արտերկրում աշխատել են ոչ միայն օրինական գումարներ, այլեւ անօրինական, եւ երբեմն չեն կարող այդ գումարների օրինականության հիմքերը ներկայացնել։

Երեկ փոփոխության հեղինակին փոխանցեցինք այս խնդիրը։ Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ բանկերում խնդիր չի առաջանա, եթե քաղաքացիները բանավոր հայտնեն, որ այդ գումարներն աշխատանքի արդյունքում են վաստակել: Նշեց նաեւ, որ կան բանկեր, որտեղ 15 մլն-ի համար նման պահանջ չեն ներկայացնում, ուստի կարող են մեր քաղաքացիները փոխանցումն իրականացնել այդ բանկերով։ Իսկ թե քանի մարդ է օգտվել այս օրենքից, խոստացավ առաջիկայում վիճակագրությունը ներկայացնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան