Ներքին 2 տարի առաջ - 23:49 05-03-2024

Մենք պարտավոր ենք շարունակել Սպարապետի գործը․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Սպարապետի 65-ամյակն է: Վազգեն Սարգսյանը մեր նորանկախ պատմության այն բացառիկ գործիչներից է, ով կարողացավ իր գաղափարներով և գործողություններով բեկել պատմությունը, հավատալ մեր ժողովրդի գերբնական ուժին ու համառ կամքին:

Նա իսկական պետական գործիչ է եղել, ով շարունակում է մարմնավորել անկախ և հզոր Հայաստանի ու ազատ Արցախի գաղափարը:

Գաղափար, որ մինչ օրս ոգևորում է շատերիս՝ շարունակել ապրել, պայքարել ու չհանձնվել անգամ այս բարդ ժամանակներում:

Մենք պարտավոր ենք շարունակել Սպարապետի գործը, հավատալ ինքներս մեզ ու կառուցել նրա պատկերացրած հզոր և ուժեղ երկիրը»։

«Կտեսնես, որ էս երկիրը կարգին ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում...»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»