Ներքին 4 տարի առաջ - 16:59 05-03-2022

Հիշում ենք, ովքեր էին Սպարապետի և Բանակի վրա «ցեխ շպրտում» իրենց հոդվածներով և հրապարակումներով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ժանգ» տարածողի հետ համախմբվելով՝ անհնար է «ժանգը» հանել մեր ներսից։

Սպարապետի տարեդարձն է։

Շատերս ենք խորհում ,թե ի՞նչ եղավ,ինչպե՞ս եղավ,ի՞նչ կասեր ու կաներ Սպարապետն այսօր։

Շատերը հիշում եւ մեջբերում են Վազգեն Սպարապետի խոսքերը։

Սպարապետը ցանկանում էր հասնել ազգայինի հաղթանակին ու Արցախի՝ Շուշիի ու Հադրութի հայկականության պահպանմանը։

Այդ նպատակին հասնելու համար՝ նրա գլխավոր խոչընդոտը ներքին «ժանգն» էր։

Այդ «ժանգը» անխնա ցեխ էր շպրտում Սպարապետի,Հայոց Բանակի,Վազգենի մարտական ընկերների,քաղաքական թիմակիցների ու Արցախն ազատագրողների վրա։

Նրանք դա անում էին եւ մինչեւ հոկտեմբերի 27-ը,եւ դրանից հետո :

Մենք հիշում ենք ,թե ով,ովքեր էին Սպարապետի ու Բանակի վրա «ցեխ շպրտում» իրենց հոդվածներով ու հրապարակումներով։

Նրանցից ոմանք այսօր «իշխանության» են,իսկ Սպարապետի վրա «ցեխ շպրտողներից», վարկաբեկողներից ու անխնա մեղադրողներից
մեկն այսօր նստած է նույն աշխատասենյակում,որը մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը։

Այո ,«ժանգը» մեզ ներսից քայքայում է։

Բայց լավ իմացեք,անհնար է մաքրել «ժանգը» ՝ համագործակցելով ու համախմբվելով Սպարապետի ու Հայոց բանակի վրա «ժանգ» տարածողների հետ։

Իսկ «ժանգը» պետք է մաքրել ,նույնիսկ շատ ենք ուշացել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում