Մամուլ 2 տարի առաջ - 08:38 05-03-2024

Ասել եմ մարտի 1-ից` ուրեմն մարտի 1-ից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի պահանջն իսկական պատուհաս է դարձել առողջապահության ոլորտի համար եւ մեծ բողոքներ առաջացրել։ «Արմեդ» համակարգն աշխատում է խափանումներով, տեխնիկական խոտաններով։ Ոլորտի ներկայացուցիչը պատմում է, որ համակարգն աշխատեցնողներն ասել են՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանը պատրաստ չեն, նոր սերվեր է հարկավոր։ Իրավաբանի մասնագիտությամբ նախարարը պնդել է. «Ասել եմ՝ մարտի 1-ից, ուրեմն մարտի 1-ից»։

Մինչդեռ, որպես իրավաբան, գոնե պետք է հասկանար, որ հանրային շահերին առնչվող նման փոփոխությունը չեն ընդունում եւ մեկ օր անց սկսում կիրառել` ժամանակ է պետք, որ մարդիկ մարսեն նոր փոփոխությունները, պատրաստվեն դրան։ Կոնկրետ էլեկտրոնային դեղատոմսերին անցնելուն պատրաստ չեն նաեւ հիվանդանոցները, քանի որ նույն «Արմեդ» համակարգում ոչ բոլորը մուտք ունեն, ոչ բոլորն են կարողանում դրանով աշխատել։ Ի դեպ, հակաբիոտիկները դեղատոմսերով գնելու պարտադիր պայման նաեւ տարիներ առաջ էին մտցրել, որը չաշխատեց։

Մասնագետները կարծում են՝ այս համակարգն էլ երկար կյանք չի ունենա, քանի որ տեխնիկապես պատրաստ չեն դրա կիրառմանը: Ասենք, ահազանգեր կան, որ շաբաթ օրն «Արմեդ» համակարգը նորմալ չի գործել դեղատներում, եւ հրատապ հիվանդներին դեղորայքը վաճառել են առանց դեղատոմսերի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում