Մամուլ 2 տարի առաջ - 08:45 05-03-2024

Արցախցիների աջակցության գումարները կկրճատվեն․ Հրապարակ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Արցախից բռնի տեղահանվածներին ֆինանսական աջակցության վեցամսյա ծրագրի ժամկետը շուտով կլրանա։ Կառավարությունը, հիշեցնենք, 2023թ․ հոկտեմբերի սկզբին կայացրեց այդ որոշումը` խոսքը 50 հազար դրամների մասին է, որն ամեն ամիս հատկացնում էին յուրաքանչյուր շնչին, 2024թ․ ապրիլի սկզբին ժամկետը սպառվում է, եւ փաստացի տնազուրկ արցախցիները փաստի առաջ են կանգնելու։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով ի պաշտոնե համակարգում է արցախցիների խնդիրները, փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ քննարկվում է բնակարանային ապահովման ծրագիր, սակայն դա ոչ այնքան բնակարանով ապահովելու, որքան արցախցիներին պարտքով փող տալու ծրագիր է, քանի որ բավական չէ, որ որոշել են շնչին ընդամենը 3 մլն դրամ տալ, բացի այդ` չափահաս քաղաքացիները պարտավոր են լինելու այդ գումարը 10 տարի անց վերադարձնել պետությանը: Հակառակ դեպքում` այդ գումարներով գնված բնակարանները չեն սեփականաշնորհվի։

Արցախցիների շրջանում տեղեկություններ կան նաեւ, որ կառավարությունն ապրիլ ամսից սոցիալական աջակցությունը շարունակելու է, բայց խիստ կրճատված չափերով. թոշակառու արցախցիներին տրամադրելու են 20 հազարական դրամ, անչափահաս երեխաներին՝ 50 հազարական։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՀ խորհրդարանը հայտարարությամբ արձագանքեց ՀՀ փոխվարչապետի՝ բնակարանով ապահովելու ծրագրի մասին հայտարարությանը՝ հայտնելով իր անհամաձայնությունը։ Արցախի պատգամավորներն առաջարկում են 1 շնչին 5 միլիոն դրամ հատկացնել եւ անհատույց: Հակառակ պարագայում կստացվի, որ ՀՀ-ն արցախցիներին արտագաղթի ճանապարհն է ցույց տալիս։ Ըստ որոշ տեղեկությունների՝ արցախցիները որոշել են նաեւ բողոքի ակցիաներ նախաձեռնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»