Մամուլ 2 տարի առաջ - 07:29 05-03-2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության և Կարեն Անդրեասյանի հանդիպման բուն թեման հայտնի տեսանյութն է եղել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի փակ հանդիպումից։

Մասնավորապես՝ հանդիպման բուն թեման եղել է ԲԴԽ-ի կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը։ Խոսքը՝ «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ դատական դեպարտամենտը, մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար: Տեսանյութում ակնհայտորեն թիրախավորելով դատավորներին ու փաստաբաններին՝ ԲԴԽ-ն փորձում է արդարանալ՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական մի շարք գործերի բացահայտման ձախողման համար:

«Հայաստան» խմբակցությունը բացատրություն է ուզել Կարեն Անդրեասյանից, իսկ վերջինս էլ դատական դեպարտամենտի պաշտոնական պարզաբանում է տվել, թե՝ ճնշվող դատավորի վրա ավելի շատ կարող են ազդել տարբեր քաղաքական շրջանակները կամ դրանց կողմից պարբերաբար իրականացվող լրատվական արշավները, քան բաց տվյալների օբյեկտիվ եւ լիովին օրինական մատուցումը: Անկախ որոշ հարձակումներից՝ դատական դեպարտամենտը չի պարտակելու ոչ մի կարեւոր տեղեկատվություն եւ նորացված մեթոդներով իրականացնելու է անհրաժեշտ հանրային իրազեկումները: Ի պատասխան Անդրեասյանի այս պարզաբանումներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նրան հարձակողական հարցեր են տվել եւ պատասխաններ են ստացել, որ, միգուցե հանրությանը փորձեց խաբել, բայց իրենց չի խաբի, ու դա հատուկ կազմակերպված տեսանյութ է եղել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան