Ներքին 2 տարի առաջ - 20:51 04-03-2024

Գյումրիում մահացած 84-ամյա մայրն ու 59-ամյա դուստրը գազից են խեղդվել

Արդեն հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 58 Բ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 2 դի։ Մահացածները մայր ու աղջիկ են՝ 84-ամյա Ալբինա Ղ.-ն և 59-ամյա Նաիրա Հ․-ն։

Oragir.News-ի լրագրողը այցելել է Շիրակացի 58 Բ շենք, զրուցել մահացածների հարևանների հետ։



«Հարևանուհիս, ով իրենց ընտանիքի հետ ավելի մտերիմ է, զանգել է, տեսել, որ զանգերն անպատասխան են մնում, բարձրացել է վերև, հետո լսել է զանգերի ձայնը, անհանգստացած 911 է զանգել, ոստիկանություն։ Դուռը բացել են, տեսել, որ կալոնկից գազը դուրս է տվել, մայր ու աղջիկ խեղդվել են։ Մայրը դաշնակահար էր, հոյակապ կին էր։ Աղջիկն էլ ինստիտուտում կաշխատեր, անգլերենի մասնագետ էր։ Լավ մարդիկ էին, հյուրասեր, իրանց պապան երկրաշարժի ժամանակ է մահացել, ախպերն էլ է մահացած։ Հազար ափսոս, առավոտնից վատ կզգամ ընձի, ահավոր ազդվել եմ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է մահացած բնակիչների հարևանուհին Ռուզաննա Բարսեղյանը։



Մեկ այլ բնակիչ էլ ասում է ամբողջ թաղն է շոկի մեջ, շատ լավ մարդիկ էին, խելոք-շնորհքով։

«Ալվինան ճանաչված երաժիշտ էր, Նառան դասախոս էր աշխատում, ես իրանցից վատ բան չեմ տեսել։ Ալվինան տեսողական խնդիր ուներ, շաքար ուներ, իրանց համար հանգիստ մարդիկ էին՝ ո՛չ խերի էին, ո՛չ շառի»,-ասում է հարեւանուհին։



Նշենք, որ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում