Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ Գյումրիում սպանված 26-ամյա Միշա Սիմոնյանը կինեզոթերապևտ էր, նրա մայրն ու քույրը նույնպես բժիշկ են։ Մայրն աշխատում է Գյումրի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում։
Oragir.News-ի տեղեկություններով՝ սպանված բժշկի հայրը՝ Սամվել Սիմոնյանը, վիրահատվել է․ նա թոքի շրջանում վնասվածք է ստացել։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ավտոմեքենայի կայանման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացի 44-ամյա Թովմաս Ղուկասյանի և 26-ամյա Գոռ Հովհաննիսյանի միջև, որին միջամտել է մյուս հարևանը՝ 77-ամյա Միշա Ղազարյանը, ով ձեռքով հարվածել է Թ. Ղուկասյանին, նրա հորեղբոր որդուն՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ֆրունզե Ղուկասյանին, որից հետո Ծննդատան փողոց 39 հասցեի դիմաց միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել վերջինիս հայրը՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Գարեգին Ղուկասյանը և Մ. Ղազարյանը։
Անահիտ Չալիկյան