Արտաքին 2 տարի առաջ - 20:40 04-03-2024

Ռայիսին խոստանում է շարունակել զինված ուժերի ամրապնդման գործընթացը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ իր երկիրը հաստատել է սեփական ժողովրդի անվտանգությունը, զինված ու ոստիկանական ուժերի ձեռքով՝ առանց հենվելու օտար ուժերի վրա:

«Մեր անվտանգությունը կախված չէ օտար երկրներից և աշխարհում սովորական տերություններից։ Մեր անվտանգությունը հաստատվել է մեր ժողովրդի, հզոր զինված ուժերի և իրավապահների ձեռքով», - ասել է նախագահը` երկուշաբթի օրը Թեհրանում Իմամ Հասան Մոջթաբայի ոստիկանական վերապատրաստման և սպայական համալսարանի ուսանողների ավարտական արարողության ժամանակ։

Նա նաև ասաց, որ զինված ուժերը պատիվ են երկրի համար, քանի որ նրանք ինքնավստահ են, զգոն և խիզախ՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ցուցումների լույսի ներքո:

Իր խոսքում Իրանի նախագահն ասաց, որ Իրանի ժողովուրդը վճռական է շարունակելու առաջընթացի ուղին, չնայած թշնամիների խափանումներիություններին: Ռաիսին նաև բարձր է գնահատել Իրանի ժողովրդին երկրի հարցերում իրենց դերակատարման համար՝ ասելով, որ ժողովրդի դերը նշանակալի է։

Նա նաև շնորհակալություն հայտնեց ուրբաթ օրը կայացած խորհրդարանի և Փորձագետների ժողովի ընտրություններին մարդկանց բարձր մասնակցության համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ոստիկանական ուժերին` ընտրությունների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար։

Ռաիսին նաև խոստացել է, որ իր վարչակազմը կշարունակի ուժեղացնել զինված ուժերը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի