Արտաքին 5 տարի առաջ - 18:02 31-05-2021

Իրանի նախագահի թեկնածուների մեջ կա ակնհայտ առաջատար՝ Իբրահիմ Ռայիսին, որը նախկինում զբաղեցրել է պետական բազմաթիվ պաշտոններ. Վարդան Ոսկանյան

2021 թվականի հունիս 18-ին Իրանում տեղի են ունենալու նախագահական հերթական ընտրությունները:

Օրագիր.news-ին տված մեկնաբանությունում իրանագետ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է Իրանի նախընտրական պայքարը և հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը։

Ներկայացնելով գրանցված թեկնածուների ցանկը՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ այս պահին գրանցված թեկնածուների քանակը 7-ն է:

«Իրանի նախագահի թեկնածուների մեջ կա ակնհայտ առաջատար՝ Իբրահիմ Ռայիսին, որը նախկինում զբաղեցրել է պետական բազմաթիվ պաշտոններ»,-փաստեց Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ նա թեկնածու է եղել նաև նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ:

Իրանագետն առանձնացրեց նաև մի ուշագրավ նկատառում . Իբրահիմ Ռայիսին նամակով դիմել է հոգևոր առաջնորդին ՝ խնդրելով գրանցումը չանցած թեկնածուներին թույլատրել մասնակցել նախագահական ընտրությանը, որպեսզի այն ավելի մրցակցային լինի:

Զրուցակիցը հավելեց նաև, որ Իրանը պետական հնագույն ավանդույթներ ունեցող երկիր է, ուստի այստեղ դժվար է գտնել նախագահի այնպիսի մի թեկնածուի, որը չունի քաղաքական գործչի հագեցած և հաջողված անցյալ:

«Այս իմաստով իրանական պետության մոդելը բավականին կայացած է և ավանդապաշտ, եթե կարելի է այդպես կոչել,-փաստեց մասնագետը,-իրանցիները համոզված են, որ իրենց պետությունը չի կարող լինել շարքային պետություն, այլ անպայմանորեն պետք է լինի գերտերություն»:

Անդրադառնալով Իրանի արտաքին հարաբերությունների փափոխություններին՝ պարոն Ոսկանյանը փաստեց, որ դրանք տեղի են ունենում ոչ թե նախագահի անձով պայմանավորված, այլ աշխարհաքաղաքական փոփոխությունների և զարգացումների հետևանքով:

«Արդեն իսկ պարզ է, որ կա Միացյալ Նահանգներ-Իրան լարվածության թուլացում, և եթե գործընթացներն այդպես շարունակվեն, ապա մենք կտեսնենք, թե ինչպես Իրանի համար ավելի լայն հնարավորություններ կբացվեն»,-պարզաբանեց Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, փոխվել է նաև Իրանի քաղաքական օրակարգը Հարավային Կովկասում, ինչի շնորհիվ բացվել են նոր հնարավորություններ նաև հայ-իրանական գործակցության համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով