Մամուլ 2 տարի առաջ - 08:37 29-02-2024

Թագուհի Թովմասյանի պաշտոնանկությունը ապօրինի էր, Հայկուհի Հարությունյանի նկատմամբ խայտառակ վարք է դրսևորվել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի եւ կայքի ներկայացումը, որի ընթացքում բավականին ուշագրավ հայտարարություններ են հնչել: Չնայած ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ նրա ամուսինը` Տիգրան Եգորյանը, երդվյալ նիկոլականներ են, սակայն Հակոբյանը տհաճ իրավիճակում է դրել ՔՊ թիմին: Նա իր ելույթի ժամանակ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ասել է, որ անթույլատրելի էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելը: Նաեւ հիշատակել է ԱԺ-ում ՔՊ-ի կողմից Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին չվերընտրելու եւ ճնշումների ենթարկելու դեպքը՝ դա եւս համարելով անընդունելի վարք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ եւ ՆԳ փոխնախարարները, մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ լուռ լսել են ու չեն արձագանքել այս քննադատություններին: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ այլ դիվանագետներ: Մեզ պատմեցին, որ նրանք գլխով հավանության նշաններ են արել այդ քննադատությունների ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան