Մամուլ 2 տարի առաջ - 08:55 28-02-2024

Ոստիկանությունը բավարար ուղեկցող անձնակազմ չունի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ-ն եւ Արդարադատության նախարարությունը ներքին քննարկումների մեջ են, թե ինչ անեն՝ կալանավորներին պատշաճ դատարաններ հասցնեն, որ դատավորների ու փաստաբանների զայրույթը զսպվի, ու դատարանները բնականոն աշխատեն։

Տեղեկացանք, որ փակ քննարկման ժամանակ հարց է բարձրացվել, թե կալանավորների թիվը այնքան է շատացել, որ ոստիկանների ուղեկցող խումբը չունի այդքան աշխատակից, որ կարողանա ապահովել բոլոր կալանավորների ուղեկցումը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, օրինակ, 2020 թվականին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, իսկ, ահա, այսօր ՀՀ-ում փետրվարի 1-ի դրությամբ կալանքի տակ է գտնվում 1406 քաղաքացի։ Ստացվում է, որ 2020 թվականից մինչ օրս կալանավորված անձանց թիվն աճել է 420-ով։
Ինչով կավարտվեն այս քննարկումները, դժվար է ասել, սակայն փաստ է, որ դատարաններում դժգոհության ալիք է հասունացել։

Հիշեցնենք, որ փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նիստը 5 րոպեից հետաձգելու եմ, ուրիշ գործով նիստ ունեմ, կալանավորին կարող եք հետ տանել»։

Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ համատարած այս վիճակն է։ Կալանավորի ներկայությունը դատական նիստերին ապահովելը պետության պոզիտիվ պարտավորությունն է, որը չի կատարվում։ Մեկ գործով ուշացումը շղթայաբար տարածվում է հաջորդների վրա, եւ խախտվում է օրվա աշխատանքային գրաֆիկը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում