Մամուլ 2 տարի առաջ - 08:02 28-02-2024

Ընդդիմադիր կանանց՝ իշխանական տիկնանց հետ շփվելու երանելի իրողությունն ապահովում է ամերիկյան կառույցը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել, որ իրենց նախաձեռնած Կին առաջնորդների միջազգային ակումբի շրջանակներում ԱԺ 3 խմբակցությունների 22 կին պատգամավոր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթի հետ։

Ընդդիմ«Կին առաջնորդների միջազգային ակումբը բոլոր 3 խմբակցությունների 22 կին պատգամավորների համար ապահովում է բաց հարթակ՝ խորհրդարանական խմբերի եւ հանձնաժողովների ճնշումներից հեռու։ Այստեղ կին պատգամավորները կարող են փորձի փոխանակում իրականացնել, կատարելագործել իրենց հմտությունները եւ զարգացնել համագործակցությունը կուսակցությունների միջեւ»,- նշված է տեքստում։ Փաստորեն, ԱԺ իշխանական եւ ընդդիմադիր կանանց միմյանց հետ ազատ շփվելուն, համագործակցելուն խանգարում են իրենց քաղաքական ուժերը եւ ԱԺ հանձնաժողովները:

Ասենք՝ «Հայաստան» խմբակցությունում Արմինե Կյուրեղյանին, Ասպրամ Կրպեյանին, «Պատիվ ունեմ»-ում Թագուհի Թովմասյանին թույլ չեն տալիս ԱԺ պատերի ներսում եւ, առհասարակ, շփվել իշխանական տիկնանց հետ, եւ այդ երանելի իրողությունն ապահովում է ամերիկյան կառույցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով