Ներքին 2 տարի առաջ - 18:05 27-02-2024

ՊԵԿ նախագահը Արտյոմ Սմբատյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանի հետ՝ Պետական եկամուտների կոմիտեում գործունեությունն ավարտելու կապակցությամբ:

Բարձր գնահատելով Արտյոմ Սմբատյանի ներդրումը համակարգի բարեփոխման և զարգացման գործում` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև հարկային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Արտյոմ Սմբատյանին՝ պաշտոնավարման տարիներին դրսևորած արդյունավետ համագործակցության համար և նորանոր հաջողություններ մաղթել հետագա նախաձեռնություններում ու մասնագիտական գործունեության մեջ։

Արտյոմ Սմբատյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և կոմիտեի ողջ անձնակազմին՝ վստահության, համատեղ աշխատանքի ու ձեռքբերումների համար, ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ հարկային համակարգում բարձր արդյունքներ արձանագրելու համար:

Նշենք, որ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետի 2024 թվականի փետրվարի 23-ի N172-Ա որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»