Ներքին 4 տարի առաջ - 20:36 07-10-2022

ՀՀ նախագահը «Երախտագիտության մեդալով» է պարգևատրել «Le Figaro Magazin»-ի փոխտնօրեն Բյուիսոնին և գրող Տեսսոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ֆրանսիացի ճանապարհորդ, լրագրող, գրող Սիլվեն Տեսսոն:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է.

«Ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում, դուք միշտ սպասված հյուրեր եք մեզ համար: Բարեկամներին տեսնելը միշտ հաճելի է մեզ համար: Ես համոզված եմ, որ Հայաստանում Ձեզ շատերն են ճանաչում, ձեր գործունեությանը ծանոթ են, առավել ևս, որ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում դուք մեծ դեր եք ունեցել ճշմարտությունը ներկայացնելու առումով: Վերջին 30 տարում, պատերազմների ընթացքում միշտ մեկ խնդիր է եղել՝ ճշմարտությունը ներկայացնելը: Այն ինչ-որ մենք ենք ցանկացել որ ներկայացվի աշխարհին ու մարդկանց շատ դեպքերում չի հաջողվել՝ հատկապես ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում, բայց հետագայում այդ աշխատանքները մի քիչ հեշտացան: Արդեն կայիք դուք, 90-ականների ձեր նախորդները, մեր գործընկերները, որոնք մեզ հնարավորություն տվեցին անշահախնդիր ձևով ներկայացնել իրականությունը»:

Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման բանակցություններից, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստանի ակնկալիքներից ու միջազգային դիտորդական խմբի տեղակայման շուրջ առկա խոչընդոտներից և հնարավորություններից: Նախագահ Խաչատուրյանը մանրամասներ ներկայացրեց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և շեշտեց, որ նմանօրինակ առաքելությունները յուրօրինակ մեխանիզմներ են ռազմական էսկալացիանների կանխման համար:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության «Երախտագիտության մեդալով» պարգևատրեց Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին և Սիլվեն Տեսսոնին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան