Ներքին 2 տարի առաջ - 15:16 21-09-2024

Երախտագիտության մեդալով են պարգևատրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը եւ խորհրդի նախագահը

Երախտագիտության մեդալով են պարգևատրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Օլեգ Բելոզերովը․ տեղեկանում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրից։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել`

Օլեգ Վալենտինի ԲԵԼՈԶՅՈՐՈՎԻՆ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն-կառավարման խորհրդի նախագահ
Ալեքսեյ Վալերիի ՄԵԼՆԻԿՈՎԻՆ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն»,- ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն 2 մլն դոլար է ծախսել Հայաստանում ջրհեղեղի հետևանքով վնասված հատվածները վերականգնելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով