Մամուլ 2 տարի առաջ - 08:17 24-02-2024

Նիկոլ Փաշինյանը փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն Փաշինյանի թիմակիցների մեծ մասը, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հիանալի գիտակցում, որ մի կողմից՝ նոր Սահմանադրության ընդունման թեման, հակազգային այլ քայլերը, երկրի անվտանգային լուրջ սպառնալիքները առաջիկայում լուրջ դիմադրության են արժանանալու և բավական թափով արշավներ են սկսվելու իր դեմ, մյուս կողմից՝ իր վարկանիշը գնալով նվազում է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Վերջինիս ամենաթարմ վկայությունն էր Մյունխենում իբր «հայ համայնքի» հետ խղճուկ հանդիպումը, երբ չէին կարողացել տեղի հայությանը համոզել՝ ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը:

Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես ընդունված է ասել, «երրորդ ուժի» ի հայտ գալու դեպքում իշխանությունը պահելու որևէ շանս չի ունենա: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա առաջարկել է իր սատելիտ, «քպակից» քաղաքական ուժերին՝ ակտիվանալ ու զբաղեցնել այդ «երրորդ ուժի» բաց դաշտը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը փորձում է լցնել այդ վակուումը՝ սեփական գրպանային ուժերի միջոցով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով