Արտաքին 2 տարի առաջ - 09:54 24-02-2024

ԱՄՆ-ը ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում ՌԴ-ի դեմ. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Միացյալ Նահանգներն ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական զարգացումների և Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան կայքը։

«Այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցի մասին: Դրանք ուղղված կլինեն Նավալնիի ազատազրկման հետ առնչություն ունեցող անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածի, պաշտպանական արդյունաբերական, գնումների ցանցերի և պատժամիջոցներից խուսափողների դեմ տարբեր մայրցամաքներում»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նաև արտահանման նոր սահմանափակումներ է մտցնում մոտ 100 կազմակերպության նկատմամբ, որոնք գաղտնի աջակցություն են ցուցաբերել ռուսական ռազմական մեքենային:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում Ռուսաստանի էներգետիկ եկամուտներն է՛լ ավելի նվազեցնելու համար: Եվ ես իմ թիմին հանձնարարել եմ մեծացնել աջակցությունը քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության ամբողջ աշխարհում»,- ասել է նաև Բայդենը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով