Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:40 22-02-2024

Հայաստանից են խնդրել, որ հնարավորինս արագ հանձնեն Քամիլ Զեյնալիին, քանի դեռ Ալիևը չի բարկացել. իրավապաշտպան

Արդեն հայտնել էինք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի Քամիլ Զեյնալին ազատ է արձակվել և վերադարձել է Բաքու:

Նշենք, որ Քամիլ Զեյնալին 2020 թ․ հուլիսին իր հայրենակիցներին կոչ էր արել հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլ վայրերում։ Քամիլ Զեյնալիի ազատ արձակվելու վերաբերյալ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ ներկայացրել է նաև մի շարք հարցադրումներ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ։

«Քամիլ Զեյնալիին շատ արագ բաց թողեցին, և սա միանշանակ չէր կարող լինել առանց Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իրավապահների համաձայնությամբ։ Իրականում եթե ռուսները որոշել էին ձերբակալել և հանձնել Բաքվին կամ բաց թողնել, դա կանեին անաղմուկ։ Սա մեզ հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանից են խնդրել, որ հնարավորինս արագ հանձնել, քանի դեռ Ալիևը չի բարկացել Նիկոլ Փաշինյանի վրա»,-ասում է իրավապաշտպանը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան