Ներքին 2 տարի առաջ - 22:12 21-02-2024

Լոռու մարզում՝ «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքում, հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք. shamshyan.com

Փետրվարի 19-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հերթական զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքն են արձանագրել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կատարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին զանգահարել է ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ ինքը արցախյան բոլոր պատերազմների մասնակից է և լսելով ոստիկանների կոչը պատերազմներից հետո իր հետ բերած զենք ու զինամթերքը ցանկանում է հանձնել իրավապահներին և այն թողել է Նիզամի փողոցում գտնվող նախկին «Սրտաբանական» հիվանդանոց կոչվող տարածքում։ Անմիջապես նշված վայր են մեկնում ոստիկանության ծառայողները, ովքեր կատարված որոնողական և սանրման աշխատանքների արդյունքում կիսակառույց շինության մոտ հայտնաբերում են փաթեթներ՝ կապույտ գույնի բրդյա ծածկոց և պլաշե ծածկոց, որոնց մեջ արտաքին զննությամբ առկա է եղել 3 թմբուկավոր ատրճանակ, 2 «Մակարով» տեսակի նմանվող ատրճանակ, 1 «Վալտեր» տեսակի նմանվող ատրճանակ, 3 ինքնաձիգ, 1 կարճեցված փողով «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան, 1 կարճեցված փողով ողորկափող հրացան, 1 արկ, 11 նռնակ, 6 պայթուցիչ, 1 հակահետևակային ական՝ իր պայթուցիչով, 2 պահեստատուփ, 2 ժապավեն, 7,62 մմ տրամաչափի 45 փամփուշտներ, 2 տուփ փամփուշտներ՝ փակ վիճակում, 793 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ և 1 ցինկ՝ խոշոր տրամաչափի փամփուշտներ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով