Ներքին 2 տարի առաջ - 20:42 17-07-2024

Ոստիկանությունը Կոտայքում հայտնաբերել է մեծ քանակի զենք, զինամթերք, թմրամիջոցներ, անչափահաս վարորդների․ shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներայ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով, Ոստիկանությունը հերթական անգամ իրականացրել է ուժեղացված ծառայություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայությանը ներգրավված էին նաև քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները, ովքեր ժողովրդին ավելի շատ հայտնի են «դիմակավորված ոստիկաններ» անունով։

Մի քանի ժամ տևած «ռեյդ»-ի արդյունքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ վարորդների, որոնց մի մասը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, 3 ավտոմեքենա վարել են անչափահասներ, որոնց կողքին նստած են եղել նրանց «հոգատար պապաները», հայտնաբերվել են մեծ քանակի զենք, զինամթերք, թմրանյութեր, 20-ից ավելի վարորդներ եղել են ոչ սթափ, 10-ից ավելի ավտոմեքենաներ եղել են թաղանթապատված։

Բոլոր ավտոմեքենաները պարեկների կողմից տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի