Ներքին 2 տարի առաջ - 12:10 21-02-2024

2018 թվին Նիկոլին բերիք, որ ժողովրդի գլխին է՞ս օյինը բերի. խոպանչիները փակել են Սևանի ճանապարհը

Գեղարքունիքի մարզի բնակիչներն այս պահին փակել են Սևան- Վարդենիս մայրուղու՝ Ծակքար գյուղի կամուրջը։ Նրանք բողոքում են նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։

«Անսպասելի մարդկանց ուզում են հարկեն։ Արտագնա աշխատանքի գնացողներին հարցրեք` տեսեք որևէ մեկը տեղյա՞կ է այդ հարկերից։ Մարդկանց նամակներ են ուղարկել ու մեծ գումարներ պահանջել` 300-400 հազար»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց․ «2018 թվին Նիկոլին բերիք, որ ժողովրդի գլխին է՞ս օյինը բերի։ Էս ի՞նչ վիճակ ա։ Մեր գյուղի 90 տոկոսը խոպանչի ա, հիմա մի քանի հոգու է այդ ծանուցումները եկել, բայց մյուս մասը չգիտի օրենքը։ Այդ ծանուցումներն անակնկալ ձևով են մեզ եկել։ Ասում են՝ եթե 180 օրից ավելի ես մնում Հայաստանում, ուրեմն՝ պետք ա հարկվես։ Մեզանից նաև «շտրաֆ» են ուզում։ Էս խոպանչիները որ չլինեն, էդ աշխատավարձերը որտեղի՞ց են տալիս սրանք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»