Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:19 19-02-2024

Եկե՛ք, արե՛ք. Հալաբյանում 5 ամիս է՝ կոյուղաջուրը հոսում է

Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 5 հասցեում հակասանիտարական վիճակ է։

Բանն այն է, որ ամիսներ շարունակ կոյուղաջուրը հոսում է, սակայն, ո՛չ քաղաքապետարանը և ո՛չ էլ թաղապետարանը չեն արձագանքում բնակիչների բազմաթիվ բողոքներին։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին ասաց, որ կոյուղաջուրը հոսում է ճանապարհով, բակերով, սակայն պատկան մարմինները հարցին լուծում չեն տալիս։

Նա պատմեց, որ բնակիչները դեռևս Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմիցս դիմել են Տիգրան Ավինյանին հարցին պատշաճ լուծում տալու համար, սակայն ապարդյուն։

«Մենք զանգահարել ենք թաղապետարան, քաղաքապետարան, իրենք չեն պատասխանում։ Հիմա մենք Երևանի քաղաքապետ «Սիսի»-ին դիմում ենք, ասել են՝ ասե՛ք, կանենք՝ դե արեք, ժողովուրդը ասում է։ Այսինքն, մենք ունենք քաղաքական ստրուկտուրա, որը իր տեղում չի գտնվում։ Այս ամենի մեղավորը այն անհասականալի մարդն է, ով չգիտեմ որտեղից եկավ, դարձավ Երևանի քաղաքապետ»,- ասաց Արսեն Նիկողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով