Ներքին 1 տարի առաջ - 17:28 15-02-2025

Մահացու վթարից 4 տարի անց Հալաբյանում փշրված արգելապատնեշները չեն նորոգվում

Հալաբյանի 19Ա հասցեի մոտ, թիվ 1 Զինկոմիսարիատի դիմաց 4 տարի է արդեն ավերված արգելապատնեշները չեն վերակառուցվում։

«2021 թ-ի ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել նշյալ հատվածում, որի հետևանքով՝ 2 անձ մահացել է։ Պետք է ասեմ, որ այդ շրջանցիկ հատվածն ի սկզբանե շատ վատ էր կառուցված, իսկ վթարից հետո ընդհանրապես չի վերականգնվել, որի հետևանքով ևս 2 ավտովթար է տեղի ունեցել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հալաբյան փողոցի բնակիչ Ֆրունզ Մարան Հարութունյանը։

Բնակիչը ջանքեր է գործադրում, որ քաղաքային իշխանությունների կողմից այս ավերված արգելապատնեշները ուշադրության կարժանանան։

Ֆրունզ Մարան Հարութունյանը հավելեց, նաև, որ ինքը խնդրի լուծման համար դիմել է վարչապետի աշխատակազմին, որոնք էլ իրենց հերթին դիմել են քաղաքապետարանին։ Քաղաքապետարանից բնակչին հետևյալ պատասխանն են տվել․

«Վերոհիշյալ ծրագրի մրցույթը դեռ չի կայացել, հետևաբար տվյալ խնդիրը կարող ենք կարգավորել միայն մրցույթի անցկացումից հետո»։


Ֆրունզ Մարան Հարութունյանի կարծիքով՝ սա ուղղակի անգործության հետևանք է, այլ՝ ոչ թե մրցույթ չկայանալու հարց, քանի որ մրցույթ չի հայտարարվել, որ հաղթող էլ լինի։

Հիշեցնենք, որ 2021 թվականին, մարտի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ 33-ամյա Արկադի Ղուկասյանը իր վարած ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև երկաթե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով 2 անձ մահացել էր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով