Արտաքին 2 տարի առաջ - 14:25 17-02-2024

Բայրամովը կարևորել է, որ ՀՀ-ն Սահմանադրությունում հրաժարվի «Ադրբեջանի դեմ հավակնություններից»

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։

Նշվել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև երկկողմ հիմունքներով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի սադրանքը, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, առանց որևէ հրահրող գործոնի 5 ամսվա կայունությունից հետո, ուղղված է խաղաղ գործընթացին հարված հասցնելուն:

Միևնույն ժամանակ, անընդունելի է համարել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ՝ որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոցի համատարած չարաշահումը՝ ի հեճուկս հայտարարված նպատակների՝ որպես տարածաշրջանային կայունության խթանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցմանը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախագծին, Բայրամովն ասել է.

«Կարևոր է, որ Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում Երևանը հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»