Մամուլ 4 տարի առաջ - 08:35 22-03-2022

Արցախի Սահմանադրությունում առանցքային փոփոխություններ կլինեն

Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ավարտել է հայեցակարգային հանձնաժողովի ներկայացրած առաջարկների քննարկումը եւ եկել ընդհանուր հայտարարի, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում պատրաստ կլինի Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը: Որից հետո կքննարկեն գլուխ առ գլուխ, 1-2 ամիս հետո էլ հայեցակարգը կներկայացվի հանրային քննարկման: Հանձնաժողովի մեր աղբյուրն ասաց, որ առանցքային փոփոխությունները պետության կառավարման ձեւին են առնչվում՝ ներկայիս սուպերնախագահական համակարգից անցում է կատարվելու նախկին՝ կիսանախագահական համակարգին՝ դրանից բխող փոփոխություններով: Այս մասին մարտի 22-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ մեջբերելով աղբյուրին․

«Նախատեսվելու է վարչապետի պաշտոն եւ այլն, կառավարության ծրագիրը հաստատվելու է ԱԺ-ի կողմից, ԱԺ-ն հնարավորություն կունենա անվստահություն հայտնել կառավարության ծրագրին, մինչդեռ հիմա ի գիտություն է ընդունվում ծրագիրը»:

Թերթի աղբյուրի խոսքով՝ Սահմանադրության անցումային դրույթներում էլ ամրագրվելու է, որ 2023 թվականին անցկացվելու են ԱԺ, իսկ 2024-ին՝ նախագահի արտահերթ ընտրություններ:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան