Ներքին 2 տարի առաջ - 20:49 15-02-2024

ՌՈ ծառայողը իր սիրուհու հետ նախապատրաստել է նրա ամուսնու սպանությունը. shamshyan.com

Ամիսներ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզում նախապատրաստվում են սպանություն իրականացնել դեղորայքի միջոցով։

Օպերատիվ աշխատանքների արդյունքում այսօր՝ փետրվարի 15-ին, Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա մի քաղաքացու։

Ըստ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի 36-ամյա բնակչուհու հետ նախապատրաստել են և փորձել են այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նրանք չեն կարողացել իրենց «սև գործն» ավարտին հասցնել։

Ոստիկանները պարզել են նաև Տավուշի մարզում գործող այն խանութ սրահի վայրը, որտեղից նրանք փորձել են համապատասխան դեղորայքը վերցնել։

Ոստիկանները հայտնաբերել են նաև այդ տղամարդու հանցակցին և նրան նույնպես բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ փաստաթղթեր են ձևակերպվել:

Նշված անձինք ձերբակալվել են քննիչի որոշմամբ և նրանք իրար հետ ունեցել են սիրային կապ ու եկել են համաձայնության, որպեսզի այդ կնոջ ամուսնուն սպանեն, որպեսզի իրենց ինտիմ հարաբերությունները առանց խոչընդոտի շարունակեն։

Տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»