Ներքին 4 տարի առաջ - 10:12 11-08-2022

Արցախցիների հետ պետք է ուղիղ խոսել, պարզ պատմել իրականությունը ու նախապատրաստել երկարաժամկետ պայքարի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախում ապրող մեր հայրենակիցները անվտանգությունից, բնականոն կյանքի ապահովումից զատ մեկ շատ կարևոր բանի կարիք ունեն՝ անկեղծության։

Հայաստանի իշխանության մասով պարզ է՝ դրանք փորձում են առավելագույնս ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և իրենց առաջ առանձնապես խնդիր չեն դրել մարդկանց հետ որևէ ձևով կոմունիկացվելու. իրենց խնդիրը պատասխանատվությունից փախուստի դիմելն է և, անկեղծ ասած, իրենց մոտ դա ամենալավն է ստացվում։

Արցախի իշխանությունը տեղում մարդկանց հետ աշխատելու որևէ նշաններ ցույց չի տալիս։ Մարդիկ գիտակցում են ընդհանուր վտանգի գոյությունը, բայց նրանց հետ որեէ մեկը լուրջ չի աշխատում, իրավիճակը չի ներկայացնում, հանրային իրազեկման բաղադրիչը ամբողջությամբ բացակայում է։

Մի կողմից՝ իշխանության նկատմամբ անվստահությունը, հատկապես խոսքն անձամբ Արայիկ Հարությունյանին է վերաբերվում, մյուս կողմից պարզ գործընթացների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը այս տեսանկյունից չափազանց վատ իրավիճակ է ստեղծել։

Արցախում մարդիկ խնդիրներից, դժվարությունից չեն վախենում, պարզապես մարդկանց հետ պետք է ուղիղ խոսել, պարզ պատմել իրականության ու ընթացող գործընթացների մասին և հասարակությանը նախապատրաստել երկարաժամկետ պայքարի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»