Մամուլ 2 տարի առաջ - 07:12 15-02-2024

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 299 հազար 999 դրամ արժողությամբ սրճեփ է գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 30-ին ձեռք է բերել սրճեփ, որի արժեքը կազմել է 299 հազար 999 դրամ։ Սրճեփը եղել է DELONGHIապրանքանիշի, իսկ մակնիշը՝ ECAM290.31.SB։

Ըստ պայմանագրի՝ սրճեփը պետք է ունենա հետեւյալ բնութագիրը՝ աղացի աստիճանների քանակ՝ 13, աշխատանքային ճնշումը՝ 15 բար, սուրճի պատրաստման տեսակները՝ աղացած/հատիկավոր, հատիկավոր սուրճի տարայի տարողությունը՝ առնվազն 250 գրամ, հզորությունը՝ 1450 Վտ, ջրի տարողությունը՝ 1.8լ, ավտոմատ անջատման եւ գավաթի տաքացման ֆունկցիոնալությամբ, Էկրանի, ջրի ֆիլտրի եւ շարժական կաթի տարայի առկայություն, սուրճի պատրաստման տեսակները՝ էկսպրեսսո, կապուչինո, լատե, մակիատո: Ապրանքը պետք է լինի նոր եւ չօգտագործված: Գույնը համաձայնեցվում է պատվիրատուի հետ:

Սրճեփի երաշխիքը նախատեսված է մեկ տարի ժամկետով։

Հավելենք նաեւ, որ վարչապետի աշխատակազմը 2018 թվականից կենցաղային տեխնիկաներ գնելու հակում ունի։ Գնվում են 500 հազար դրամանոց հեռուստացույցներ, գնվել է 35 սառնարան՝ 1 մլն 960 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Ստացվում է, որ վարչապետին ենթակա մարմիններն ամեն ինչ անում են իրենց տանը զգալու համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ