Մամուլ 2 տարի առաջ - 08:19 09-03-2024

Էկոպարկային ծառայությունը առաջին եռամսյակում 4 մլն 329 հազար դրամ արժողությամբ բենզին է գնել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության եւ անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմինը՝ Էկոպարեկային ծառայությունը, 2024 թվականի առաջին եռամսյակում 4 մլն 329 հազար դրամ արժողությամբ բենզին է գնել։

Ըստ պայմանագրի՝ Էկոպարեկային ծառայությունը մի դեպքում գնել է 7000 լիտր բենզին՝ Ռեգուլյար, 480 դրամով, իսկ մյուս դեպքում՝ 1900 լիտր 510 դրամով։

Գնման եւ ձեռք բերման պայմանագրերը կնքվել են «Մաքս օիլ» ՍՊԸ-ի հետ։

Հավելենք նաեւ, որ «Մաքս օիլ»-ը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին: «Մաքս օիլ»-ի տնօրենը Կամո Մելքոնյանն է: Նա նաեւ «Կամօյլ» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է: Նրա բիզնեսները հեղափոխությունից հետո բավական արտոնյալ կարգավիճակում են: «Մաքս օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին։ Այս ընկերության՝ վառելիքի շուկա մուտք գործելը 2016 թվականի իշխանությունները՝ ի դեմս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այդ ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանի, ներկայացրին որպես բենզինի շուկայի ազատականացում ու մրցակցության մեծացում:

Այժմ վառելիքի շուկայում կան խոշոր ներկրողներ, օրինակ՝ CPS-ը, Flash-ը եւ Max Oil-ը։

Նշենք, որ Էկոպարեկային ծառայության նոր օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից։ Ծառայության լիազորություններն են պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացումը, պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը, հրդեհների կանխարգելման, ինչպես նաեւ հրդեհների եւ արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացումը եւ այլն։ Թե ինչքանով են պահպանվում մեր անտառները, խիստ հարց է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ