Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:24 13-02-2024

Ձնամաքրումը պռավալ տալու համար պատժվե՞ց մեկը

Ձյան տեղումների ժամանակ Երևան քաղաքում սառցակալման կամ ձյան ծածկույթի պատճառով անանցանելի փողոցներ չեն եղել, չի պարալիզացվել երթևեկությունը, կաթվածահար չի եղել քաղաքը, տրանսպորտում կոլապս չի առաջացել, եղել են դժվարություններ երեկոյան պիկ ժամերին: Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ պատասխանելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հարցին, թե ձնամաքրման աշխատանքները «պրավալ տալու» համար ինչ-որ մեկը պատժվե՞ց:

Կամո Արեյանը հայտարարեց, որ «պրավալ» բառի հետ համաձայն չէ:

«Փոքր խնդիրներ, այո՛, ստացել ենք մայթերի մաքրման առումով, բակային տարածքների մաքրման առումով, եղել են խնդիրներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբ իրենց պարտադիր բարեկարգման կայանների նորմատիվ ակտի պահանջները չեն կատարել տնտեսվարողները, վատ են կատարել, գուցե մեր վարչարարությունն էլ է թույլ եղել, և բակային տարածքներում ունեցել ենք խնդիր:

Եթե «պրավալ» էր, պիտի բարեկամական հարց տամ, ամսի 27-ին ամբողջ օրը տեղացել է ձյուն, 28-ի կեսօրին նոր կտրվել է ձյունը, հարց պիտի տամ ինքս ինձ և բոլորդ՝ ձեզ, բարեկամաբար խնդրում եմ, այդ ինչպե՞ս եղավ, որ երկուշաբթի առավոտ շտապօգնությունն աշխատեց, հացթուխը գնաց հաց թխելու, ուսանողը գնաց դասի, դպրոցականը դպրոց գնաց, ուսուցիչը դպրոց գնաց, վարորդը դուրս եկավ, ուղևորը նստեց տրանսպորտ, տրանսպորտը երթևեկելու դուրս եկավ, բնակչությանը սպասարկեց: Եթե «պրավալ» էր, «պրավալի» դեպքում քաղաքը պիտի լիներ պարալիզացված, ապա ինչպե՞ս բոլոր մարդիկ հասան տեղ, շտապօգնությունն ինչպե՞ս հասավ տեղ»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ, այդուամենայնիվ, եղել են և՛ դժվարություններ, և՛ դժգոհություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»