Ներքին 4 տարի առաջ - 23:25 25-10-2021

Մտքերի հայկական գագաթնաժողովի մասնակիցներից ոչ մեկը կամ գրեթե ոչ մեկը դիմակով չէր, այդ թվում՝ առողջապահության նախարարը․ hraparak.am

Այսօր նախագահականում, ի պատիվ Մտքերի հայկական գագաթնաժողովի մասնակիցների, ընդունելություն էր կազմակերպվել նախագահ Արմեն Սարգսյանի անունից։

Միջոցառմանը մասնակցում էին նաև կառավարության անդամները, նրանց թվում՝ առողջապահության նախարարը։ Եվ նրանցից ոչ մեկը կամ գրեթե ոչ մեկը դիմակով չէր, այդ թվում՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որն ամեն օր քարոզում է, որ պետք է դիմակ կրել։ Ավելին՝ առողջապահության նախարարը հստակ հրաման ունի արձակած, որ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։

Նախագահականը, ինչպես հայտնի է, փակ տարածք է, բայց նրանցից ոչ մեկը՝ այդ կարգը սահմանած նախարարից սկսած, դիմակ չեն կրում։ Բայց իրենք քաղաքացիներին պարտադրում են պարտադիր դիմակ կրել և պատվաստվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում