Արտաքին 2 տարի առաջ - 08:07 12-02-2024

Մադագասկարի խորհրդարանը հաստատել է մանկապիղծների ամորձատման մասին օրենքը

Մադագասկարի խորհրդարանը հավանություն է տվել այն օրենքին, որը թույլատրում է երեխաների բռնաբարության համար դատապարտվածների քիմիական և, որոշ դեպքերում, վիրաբուժական ամորձատումը։ Այս քայլն արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը, բայց նաև ստացել է երկրի ակտիվիստների աջակցությունը, որոնք կարծում են, որ դա համապատասխան կանխարգելիչ միջոց է՝ «բռնաբարության մշակույթը» զսպելու համար, հայտնում է AP-ն։

Երկրի խորհրդարանը օրենքն ընդունել է փետրվարի 2-ին, իսկ Սենատը` վերին պալատը, այն հաստատել է անցյալ շաբաթ: Այժմ այն ​​պետք է վավերացնի Գերագույն սահմանադրական դատարանը և ստորագրի երկրի նախագահ Անդրի Ռաջոելինան, որն առաջին անգամ այս հարցը բարձրացրել է դեկտեմբերին։ Նրա կառավարությունն առաջարկել է օրենքում փոփոխություններ մտցնել։

Մադագասկարի արդարադատության նախարար Լենդի Մբոլատիանա Ռանդրիամանանտենասոան ասել է, որ այդ քայլն անհրաժեշտ է երեխաների բռնաբարության դեպքերի աճի պատճառով: Ըստ նրա, 2023 թվականին գրանցվել է անչափահասների բռնաբարության 600 դեպք, իսկ այս տարվա հունվարին՝ 133։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում