Արտաքին 4 տարի առաջ - 09:07 21-01-2022

Ավստրիայի խորհրդարանը հաստատել է COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման ներդրումը

Ավստրիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) հինգշաբթի օրը կողմ է քվեարկել օրինագծին, ըստ որի փետրվարից պարտադիր է դառնում կորոնավիրուսի դեմ պատվաստումը։

Իշխող երկու կուսակցությունների պատգամավորների պարզ մեծամասնությունը բավարար էր որոշումն ընդունելու համար, սակայն օրինագծին կողմ է քվեարկել ճնշող մեծամասնությունը։ Այն ընդունվել է երրորդ ընթերցմամբ։

«Պարտադիր պատվաստումների մասին» օրենքը ուժի մեջ կմտնի այս տարվա փետրվարի 1-ից և կտարածվի Ավստրիայում գրանցված 18 և ավելի բարձր տարիքի անձանց վրա։ Փետրվարի սկզբից մինչև մարտի 15-ը պատվաստանյութ կստանան դեռևս չպատվաստված անձինք։ Իշխանությունները փոստով համապատասխան ծանուցում կուղարկեն։

Մարտի 15-ից վերահսկվելու է պարտավորության կատարումը, խախտման համար նախատեսված է մինչև 600 եվրո տուգանք, տարվա ընթացքում առավելագույն տուգանքը կարող է կազմել մինչև 3.6 հազար եվրո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»