Արտաքին 2 տարի առաջ - 15:56 11-02-2024

Հռոմի պապը սրբադասել է Արգենտինայի պատմության մեջ առաջին կին սուրբին

News.am-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս-ը սրբադասել է Արգենտինայի պատմության մեջ առաջին կին սուրբին՝ Մարիա Անտոնիա դե Պաս-ի-Ֆիգերոային, որը հայտնի է որպես «Մամա Անտուլա», հայտնում է AP-ն։

Նշվում է, որ սրբադասման արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի տաճարում։ Արարողությանը ներկա է եղել նաև Արգենտինայի նախագահ Խավյեր Միլեյը։

Մամա Անտուլային սուրբ հռչակելու պատարագը նշանավորել է ծնունդով արգենտինավի Հռոմի պապի և Միլեյի առաջին հանդիպումը։ Նախագահը, որն արարողության սկզբում խաչակնքվել է, նստել է Ֆրանցիսկոս պապի կողքին՝ անմիջապես գլխավոր բեմի կողքից։

Երկուշաբթի Մայլին առանձնահանդիպում կունենա Ֆրանցիսկոսի հետ, այնուհետև առանձնազրույցներ կունենա Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Մամա Անտուլան ապրել է 18-րդ դարում։ Նա ծառայել է աղքատներին և օգնել պահպանել ճիզվիտների հոգևորությունը Արգենտինայում այն ​​բանից հետո, երբ ճնշվեց կրոնական օրդենը, որին պատկանում է Հռոմի պապը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով