Ներքին 2 տարի առաջ - 13:01 11-02-2024

«Սուր և նիզակ» անվտանգության պահնորդը Երևանում կրակոցներ է արձակել. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավանեսովի փողոցում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեղեկությունները հավաստի էին և նշված փողոցից ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են տեղափոխել Երևանի բնակիչ 49-ամյա Արա Ա․-ին։

Պարզվել է, որ նա իր մոտ եղած ատրճանակով 5 կրակոց է արձակել դեպի օդ։
Բարեբախտաբար տուժածներ չկան։

Ոստիկանները Արա Ա․-ի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արա Ա․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Սուր և նիզակ» անվտանգության ծառայությունում, որպես պահնորդ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»