Ներքին 2 տարի առաջ - 15:50 26-09-2024

Երևանում «Սլավմեդ» ԲԿ-ի տարածքում 33-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել. shamshyan.com

Սեպտեբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Վրույր Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան 3-րդ նրբանցքի 4/2 և 4/3 հասցներում գտնվող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հարակից տարածքում իր մոտ գտնվող ատրճանակով կրակոցներ է արձակել դեպի օդ:

Ժամը 10։10-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանները Վրույր Ա․-ին հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են ոստիկանության Արաբկիրի բաժին, ում մոտից հայտնաբերվել է «KUZEY 911» տիպի մեկնարկային ատրճանակ՝ դատարկ պահեստատուփով:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում