Մամուլ 2 տարի առաջ - 08:48 09-02-2024

ՔՊ-ն կրկին սկսել է հոգեորսությամբ զբաղվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վերջին շրջանում իշխանությունները կրկին սկսել են սիրաշահել քաղաքացիներին, տարաբնույթ հանդիպումներ են կազմակերպում, ընդունելություններ անում։ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ շփումը քաղաքացիների հետ տեղի է ունեցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, երբ սակավամարդ հանրահավաքի ժամանակ սպառնում էր ասֆալտ ուտեցնել ու բորդյուր լիզել տալ, այսինքն՝ առիթն ընտրություններն էին, քաղաքացիներից քվե էր պահանջվում։

Սպասվելիք հանրաքվեից առաջ ՔՊ-ականները կրկին մարդամոտ են դարձել, օրինակ՝ ՔՊ-ի Քանաքեռ-Զեյթունի Պարույր Սեւակի փողոցում գտնվող գրասենյակի պատերին մեծ ոսկեգույն ցուցանակ է հայտնվել, որի վրա մեծ տառերով գրված է, թե կուսակցության գրասենյակում քաղաքացիների ընդունելություններ են իրականացվում։ Անգամ հեռավոր մարզերում ու համայնքներում են ՔՊ-ականներն ակտիվացել:

Երեկ, օրինակ, Թալինի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էին տեղադրել, ըստ որի՝ ամեն հինգշաբթի Թալինի համայնքապետարանում կանոնավոր կերպով ընդունելություններ են իրականացվում, Տավրոս Սափեյանն էլ մի քանի հոգու հետ նկարվել ու լուսանկար էր հրապարակել։ Կարճ ասած՝ հնարավոր հանրաքվեից առաջ ՔՊ-ականները կրկին սկսել են «հոգեորսությամբ» զբաղվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»