Մամուլ 2 տարի առաջ - 08:03 09-02-2024

ՔՊ-ականները «բացել են» ԲԴԽ անդամի՝ հնդկական սերիալ հիշեցնող կենսագրության թնջուկը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԲԴԽ անդամի պաշտոնում վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանին ընտրելուց առաջ երեկ ՔՊ խմբակցությունում թեժ քննարկում է եղել՝ ԱԺ նիստերի մեծ ընդմիջմանը, որը մոտ 1 ժամ է տեւել։ Մոտ 2 տասնյակ պատգամավոր է ելույթ ունեցել՝ փորձելով բացել թեկնածուի կենսագրության թնջուկը եւ հասկանալ, թե ի վերջո ինչպես է նա ազատվել զինծառայությունից։ Մինչ այդ հրապարակումներ եղան, որ թեկնածուն 1994-ին ազատվել է` 2 երեխա ունենալու հիմքով, այնինչ Թումանյանը շեշտեց, որ ամուսնացել է 2021-ին: Նա խուսափողական պատասխաններ է տվել ընդդիմադիրների հարցերին:

ՔՊ խմբակցության փակ նիստում այս բոլոր հարցերը տրվել են, սակայն դրանց պատասխանել է ոչ թե անձամբ թեկնածուն, այլ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա փոխանցել է, որ ինքը զրուցել է Թումանյանի հետ եւ կարող է ասել, որ նա ընտանեկան հիմքով չի ազատվել ծառայությունից, այլ 27 տարեկանում առողջական ինչ-ինչ խնդիրներ է ունեցել։ Ապա հնդկական սերիալի մոտիվներով մի սրտաճմլիկ պատմություն է արել, թե Թումանյանը մեծացրել է սեփական քրոջն ու եղբորը` վաղ տարիքից հայրն ու մայրը բաժանվել են, մայրը երկար տարիներ անկողնային հիվանդ է եղել, մանկահասակ քույրն ու եղբայրը նրա հոգածությանն են մնացել, եւ հենց այդ երեխաների փաստն է իբր տեղ գտել նրա կենսագրության մեջ՝ թյուրիմացության տեղիք տալով, թե 94-ին 2 երեխա է ունեցել։ Որոշ պատգամավորներ անգամ հուզվել են ու կոչ արել գործընկերներին` ընդառաջել, կողմ քվեարկել, հատկապես որ Թումանյանը 3 անգամ դիմել է տարբեր պաշտոնների համար, բայց մերժվել է: Եվ ՔՊ-ն 69 կողմով նրան ընտրեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»