Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:55 07-02-2024

Ճանապարհ փակելով չեն հարցնում. Գնել Սանոսյանը՝ Գետքի գյուղապետին աշխատանքից ազատելու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանին հարց հղեց Շիրակի մարզի Գետք համայնքի գյուղապետին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ: Պատգամավորը նաև նշեց, որ Գետքի դժգոհ բնակիչները փակել են ճանապարհը` պահանջելով չեղարկել գյուղապետ Աշոտ Շաբոյանի հրաժարականը:

Ի պատասխան Գնել Սանոսյանը նշեց, թե եթե գյուղացիները դժգոհ են, թող գնան խոշորացված համայնքի ղեկավարին հարցնեն` ինչու է հեռացրել վարչական ղեկավարին: «Ճանապարհ փակելով չեն հարցնում, շփման այլ մեթոդներ կան»,- շեշտեց Սանոսյանը:

Հիշեցնենք, որ Գետքի գյուղապետին աշխատանքից ազատելու պատճառ է դարձել օրեր առաջ Oragir.News-ին տված հարցազրույցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում