Ներքին 2 տարի առաջ - 12:23 08-11-2023

Վստահ եմ, որ դատարանում ջախջախվելու են. Բրյուսովի պրոռեկտորը՝ իրեն աշխատանքից ազատելու մասին

ԿԳՄՍ-ի գլուխ կանգնած անձնավորությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Այս մասին հրավիրված մամուլիսի ասուլիիս ժամանակ հայտարարեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։

Նա խոսեց բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների և Վ. Բրյուսովի պետական համալսարանի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունների մասին:

«Այո, միտումնավոր ամեն ինչ արվում է, որ մեր հոգևոր անվտանգությունը խաթարվի, մեր ազագային արժեքներն ոտնահարվեն։ Չգիտենք, թե ինչու Ակադեմիական քաղաքն Աշտարակից տեղափոխվեց Երևան, միջուցե, 1 տարի հետո կհասնի կենտրոն։ Ակադեմիական քաղաքի ծրագրից երևում է, որ Բրյուսովի անվան համալսարան, կամ Հայաստանում լեզվաբանական ուղղվածությամբ համալսարան, կառավարության ծրագրով 2027 թվականից արդեն չի լինելու։ Սա խոսում է այն մասին, որ պայքարը, որը համալսարանը մղում էր միավորման դեմ կանխվեց»,- նշեց նա։

Անդրադառնալով իր ազատմանը՝ Ցոլակ Ակոպյանն ասաց.

«Բրյուսովի ռեկտոր պարոն Դավիթ Գյուրջինյանն աշխատանքից միշտ տուն է գնում 17։20-17։30-ը, երբեք ուշ չի գնում։ Սակայն, չգիտես՝ ինչու, սեպտեմբերյան դեպքերի ժամանակ՝ սեպտեմբերի 19-ին, երեկոյան 19։00-ին, ստորագրում է իմ ազատման հրամանը։ Դրա մասին իմացել եմ մյուս օրը՝ առավոտյան, ինքն այդ օրվանից գործուղման է մեկնել և, փաստորեն, նոյեմբերի 8-ից ազատված եմ աշխատանքից։

Ես իմ ազատման հրամանն անվանել եմ իրավաբանության գլուխգործոց։ Ինձ ազատել են աշխատանքից Աշխատանքային օրենսգրքի հետևյալ դրույթով, թե իբր ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ Շուրջ 11 տարի տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այս համալսարանում, ընթացքում ստացել եմ նույնիսկ համալսարանի մեդալ, շնորհակալագրեր, և հանկարծ Դավիթ Գյուրջինյանի կողմից պարզվեց, որ ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ 4 հիմնավորում է բերվել, թե ինչու չեմ համապատասխանում։ 2 հիմնավորումը վերաբերում է քրեական գործերին, որոնց մասին խոսել եմ։ Սակայն, ես դեռևս չեմ հարցաքննվել, կարգավիճակ չունեմ, բայց մարդն արդեն խախտում է իմ անմեղության կանխավարկածը, մարդը դատավոր է դարձել և որոշումներ է կայացնում։ Վստահ եմ, որ դատարանում իրենց այդ դրույթները ջախջախվելու են, և ես վերականգնվելու եմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»