Ներքին 2 տարի առաջ - 12:03 07-02-2024

Ձեզ թվում էր՝ պետք է ձեռքերս ծալենք ու ասենք՝ վա՜յ, վա՜յ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա՞. Տիգրան Ավինյան

Ավագանու անդամ լինելը պարտականություն է, Երևանի ավագանու արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատների զրկելու հարցը, հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ձեզ թվում էր, թե պետք է ասենք ամեն ինչ արեք, տապալեք բոլոր նախագծերը, մենք էլ ձեռքերս ծալենք ու ասենք, վայ, վայ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա՞։ Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչի՞ պետք է չհանենք։

Մենք չենք զրկում որևէ մեկին մանդատից, որովհետև նրան չենք սիրում։ Մենք չենք զրկում որևէ մեկին ավագանու մանդատից, որովհետև նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում։ Մենք զրկում ենք ավագանու այն 5 անդամներին, ովքեր ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Սա հստակ է։ Օրենքը հստակ է ասում՝ բոյկոտեք այնքան, մինչև 50 տոկոս քվեարկություններին մասնակցել եք։ Խնդրեմ՝ էն 50 տոկոսը մասնակցեք։ Բայց բոյկոտի անձրևանոցի տակ անգործություն մի արեք, որովհետև ավագանու անդամ լինելը պարտականություն է»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետն ասաց, թե Սոնա Աղեկյանի մասով, ում նույնպես զրկում են մանդատից, որոշակի ափսոսանք ունի։

«Բայց կա սկզբունք ու օրենքը շատ հստակ է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով