Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:48 28-09-2023

Արցախում իմ սիրտն եմ թողել․ լացելով, ձեռքերս տանս պատերին քսելով՝ դուրս եմ եկել. Արցախից տեղահանված

70-ամյա Վերա Բաղդասարյանը Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից է ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան։

Սկզբում՝ Գորիս, հետո Գյումրի են տեղափոխվել, իսկ թե իրենց վերջին կանգառը որտեղ կլինի, դժվարանում են ասել։

«Էս ամենը ոնց որ վատ երազ լինի, ես չեմ ուզում հավատալ, որ մեր սիրուն ու թանկ Արցախը էլ մերը չէ։ Էդքան զոհերի գնով, էդքան զրկանքներով Արցախը մնաց դրանց, էդ ապուշներին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Արցախից բռնի տեղահանված Վերա Բաղդասարյանը։

Տիկին Վերան երկրորդ անգամ է տուն կորցրել, հիմա հույս ունի, որ Հայաստանում թշնամին չի խանգարի իրենց ապրելուն։

«Լացելով, ձեռքերս տանս պատերին քսելով եկել եմ, տուն ու տեղս եմ կորցրել, Արցախում իմ սիրտն եմ թողել»,- ասում է տիկին Վերան։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով