Ներքին 2 տարի առաջ - 12:19 07-02-2024

Հայկ Մարությանը կառաջադրվի վարչապետի թեկնածու

Բնականաբար առաջադրվելու եմ, որպես վարչապետ:

Այս մասին այսօր ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք նա կառաջադրվի, որպես վարչապետ:

«Բազմիցս ասել եմ, առաջին անգամ չէ, մեր աջակիցները բազմաթիվ խնդրանքներ և պահանջներ ունեն, որ ստեղծենք կուսակցություն, մենք արդեն այս պրոցեսի մեջ ենք, շուտով կհայտարարենք, ունենք կուսակցություն և բնականաբար մեր կուսակցությունը՝ կապ չունի նորաստեղծ թե արդեն գործող, անպայման պետք է մասնակցի Հայաստանի հանրապետության բոլոր կարևորագույն քաղաքական պրոցեսներին:

Անպայման պատրաստվելու ենք 2026 թվականի ընտրություններին, եթե չլինի արտահերթ, որովհետև դրա մասին անընդհատ խոսակցություններ են գնում: Քանի, որ ես մեր կուսակցության ղեկավարն եմ , այո, ես առաջադրվելու եմ, որպես թեկնածու»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին Հայկ Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան