Ներքին 2 տարի առաջ - 17:55 29-03-2024

Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու

Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը ինձ չպնդեք: Այդ մասին, այսօր՝ մարտի 29-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, որ դատական համակարգի նկատմամբ անթաքույց ճնշումներն ակնհայտ են դարձել, մեկ ամսում 4 դատավորի լիազորություն է դադարեցվում, իր վրա երբևէ ճնշում զգացե՞լ է։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում դատական համակարգում իրավիճակը, երբ դատավորները հերթով հրաժարական են տալիս ու հեռանում են, նա պատասխանեց. «Ցանկացած ողջամիտ անձ, ցանկացած ողջամիտ մտածող անձ, ցանկացած դատավոր ողջամիտ դատողությամբ... այդ նույն տրամաբանությամբ էլ ես եմ մտածում»։

Լրագրողները խնդրեցին ավելի պարզ ներկայացնել, դատավորն ասաց. «Եթե ձեզ համար իմ պատասխանը բավարար չէր, ավելին չեմ կարող ասել»։

Հարցին՝ քանի որ ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու հերթը վերաքննիչ դատարանի դատավորինն է, հնարավո՞ր է հավակնի դառնալ ԲԴԽ անդամ, նա պատասխանեց. «Չի բացառվում: Ես կարծում եմ, պետք է նոր ծանուցումներ լինեն, և այդ ժամանակ ես չեմ բացառում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան